National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
18.11.2021
Օրենսդրական կարգավորումներ՝ ուղղված դրոշմավորման գործընթացում առկա խնդիրների լուծմանը
1 / 8

Առաջին ընթերցումով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ԱԺ նոյեմբերի 18-ի նիստում քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Զեկուցողի խոսքով՝ կարգավորումներն ուղղված են դրոշմավորման գործընթացում առաջացած խնդիրների եւ պատասխանատվության միջոցների կիրառման համաչափության հարցի լուծմանը:

Նշվել է, որ տնտեսվարող սուբյեկտն ակցիզային դրոշմանիշերը կամ պիտակը ստանալուց հետո 12 ամիս ժամանակ ունի դրանք վերադարձնելու: Ուշացնելու դեպքում կան պատասխանատվության միջոցներ, տուգանքները բավականին բարձր են: Նոր կարգավորմամբ առաջարկվում է ակցիզային դրոշմանիշերը կամ պիտակը վերադարձնելը ուշացնելիս, երբ հարկային մարմինն արդեն վարչական վարույթ կհարուցի, այդ վարույթի ընթացքում դրանք վերադարձնելու եւ հարկային մարմնի կողմից ընդունելու պարագայում գանձվի տուգանք 100 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 100 հազար դրամը:

Խոտանված դրոշմանիշերի եւ պիտակների համար տուգանքի վճարումը չկատարելը հիմք է հայտը մերժելու համար: Առաջարկվում է մերժման հիմքերից հանել այդ տուգանքը չվճարելու դեպքը: Վնասված դրոշմապիտակների առումով սահմանել բացառություն դրոշմավորման ընթացքում խոտանված այն դրոշմապիտակների համար, որոնք ենթակա չեն վերադարձման հարկային մարմին: Դրանց համար տուգանքը փոխարինվել է ծախսերի փոխհատուցմամբ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: Այս մասին հայտնել է հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է օրվա ընթացքում քննարկված հարցերը եւ ավարտել հերթական նիստերի աշխատանքը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am